ՄիջազգայինՄշակույթ

Ալիեւը դուստրը Մոսկվայում քանդել է տվել պատմական հուշարձանը

Մոսկվայի հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող «Արխնադզոր» շարժման ակտիվիստները հայտնում են, որ ամբողջությամբ ավերել է Պրոշինների տունը՝ մոսկովյան մոդերնիզմի եզակի օրինակը։ Վերջին 10 տարում սա Մոսկվայի արծաթե դարի ամենախոշոր կորուստն է, հայտարարել է «Արխնադզորը»։

Շարժման տեղեկություններով՝ հինգհարկանի շենքն ամբողջովին քանդվել է օգոստոսի 18- 20- ին։ Ապամոնտաժումն աննկատ է անցել, քանի որ շենքի առջեւում տեղադրվել է կեղծ ճակատ։

«Արխնադզորի» ակտիվիստ Անդրեյ Նովիչկովն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ շենքի ապամոնտաժման պատվիրատու ընկերությունը պահկանում է Ադրբեջանի նախկին նախագահի դստերը։ Սակայն ավելի ուշ նրա բլոգի ընթերցողները նշել են, որ Լեյլա Ալիեւան Ադրբեջանի նախկին նախագահի թոռն է եւ ներկա նախագահի դուստրը։

Պրոշինների տունը վերակառուցվել է 1905 թ. ճարտարապետ Պ. Զարուցկու նախագծով եւ մասնագետների կարծիքով մոսկովյան մոդեռնիզմի առավել արժեքավոր նմուշներից է։

Ցուցադրել ավելի
Back to top button