Մշակույթ

Քարվաճառի գումարտակի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվելու

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանում ադրբեջանական բանակը կայուն պարբերականությամբ լարվածություն է ստեղծում առաջնագծում: Վերջին իրադարձությունները, քաղաքագետ Պետրոս Գերպեկչյանի դիտարկմամբ, նախորդներից տարբերվում են նրանով, որ այս անգամ ադրբեջանական բանակի կորուստները մեծ էին` մոտավորապես 60 զոհ: Քաղաքագետը կարծում է, որ սադրիչ գործողությունների պարբերականությունը կշարունակվի, սակայն լայնածավալ հարձակումներ չեն սկսվի:

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը նոր է վերադարձել Քարվաճառի դիրքերից, որտեղ վերջերս ներթափանցել էր ադրբեջանական դիվերսիոն խումբը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Թուրքերն այստեղ լավ դաս ստանալուց հետո խեղճացել են, կարծում է կինոռեժիսորը և նշում, որ մեր տղաները երբեք չեն երկնչի, նրանց մարտական ոգին բարձր է, կռվելու պատրաստակամ են։

Կինոռեժիսորի արցախյան ճանապարհորդության ուղեկիցը եղել է իր 7-ամյա որդին, ով 2 օր դիրքերում ապրել է զինվորների հետ, զենք վերցրել, դիրք պահել, շնչել վառոդի հոտը։

Այսօր մեր զինվորի անձնուրաց արարքների մասին ոչ մեկ չի բարձրաձայնում` ի տարբերություն ռուսների, որոնք չեչենների հետ պատերազմներում հատուկ են ներկայացնում իրենց զինվորներին: Իսկ մենք այսօր որևէ ֆիլմ չունենք մեր պատերազմների ու զինվորների սխրանքների մասին, ասում է կինոռեժիսորը և նշում, որ շուտով հանրության դատին կներկայացնի Քարվաճառի N գումարտակի զինվորների սխրանքների մասին պատմող ֆիլմը:

Կինոռեժիսորը վերջում լրագրողների միջոցով զինվորների կոչն է փոխանցում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին. «Վերադարձեք ձեր հայրենիք, այս տարածքները ձեր համար ենք պաշտպանում»։

Ցուցադրել ավելի
Back to top button