Հասարակություն

Ստանիսլավսկու թատրոնի դիմաց տրանսպորտի կանգառն արգելվում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Երևան քաղաքի Աբովյան փողոցի աջ մասում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքի դիմացի հատվածում, մոտ 50 մետր երկարությամբ տեղամասում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաեւ, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

1.,Մ-12 Գորիս- Ադրբեջանի Հանրապետության սահմանե միջպետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կմ (Գորիս քաղաքի վարչական տարածք, Արցախյան խճուղի)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

2.,Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահմանե միջպետական նշանակության ավտոճանապարհի 115-րդ կմ (Սպիտակ քաղաքի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

3.Երևան քաղաքի Էրեբունի փողոց՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Տեղեկացնում ենք նաև, որ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կգործարկվեն դպրոցների հարակից ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը.

  1. Տիգրան Պետրոսյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
  2. Ա. Ավետիսյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
  3. Ռուբինյանց փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
  4. Օրբելի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ

Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին` 08:00 — 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ցուցադրել ավելի
Back to top button