Միջազգային

Մոսկվան մարդասիրական օգնությունը ինքը կհասցնի Լուգանսկ, Կիեւը դա գնահատում է «ներխուժում»

Ռուսաստանը որոշել է մարդասիրական շարաբյունը ուղարկել Ուկրաինայի արեւելյան շրջաններ՝ առանց Կիեւի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համաձայնեցնելու։ Ուկրաինայի ԱԳՆ- ն շարասյան ճակատագրի պատասխանատվությունը դրել է Մոսկվայի վրա, իսկ երկրի անվտանգության խորհուրդն այս քայլը որակել է «ներխուժում»։

Սահմանում գտնվող լրագրողները հայտնում են, որ ռուսական բեռնատարներն ուղեւվորվում են Լուգանսկ։ «Ռոյթերը» հայտնում է, որ դրանք ուղեկցում են ռուսամետ անջատողականներրը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բի Բի Սի- ին հայտնել է, որ իրենք չեն ուղեկցում շարասյունը։ «Մենք գիտենք, որ երեկ երեկոյան 34 բեռնատար է ստուգվել ռուսաստանցի եւ ուկրաինացի սահմանապահների եւ մաքսավորների կողմից։ Լուգանսկում անցած գիշեր ուժեղ հրաձգության պատճառով չենք կարող ասել, որ ստացել ենք հակամարտող կողմերից անվտանգության երաշխիքներ։ Մենք հասկանում ենք, որ շարասյունը սկսել է շարժումը, սակայն ԿԽՄԿ- ն այդ շարասյան մաս չի կազմում»,- հայտարարել են Կարմիր խաչից։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ- ն հայտարարել էր, որ Մոսկվան միակողմանի որոշում է ընդունել հասցնել բեռը Լուգանսկ, քանի որ Կիեւը շարունակում է հետաձգել որոշումը։

Back to top button