Հասարակություն

Հայաստանն ամուր տնտեսություն ունի. ԱՄՆ ավարտում է մարդասիրական 22- ամյա ծրագիրը

Հայաստանն արդեն ամուր ու ինքնաբավ տնտեսություն ունեցող երկիր է, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ սրանով բացատրելով  «Գործողություն՝ հույս պարգևիր» ծրագրի ավարտը Հայաստանում։

Ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին, որի շրջանակում մարդասիրական օգնություն էր տրամադրվում Հայաստանին: «Վերջին 22 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կառավարությունը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին ու նախկին ԽՄ պետություններին»:

Այս ծրագրի շրջանակներում ԱՄՆ «շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել բնակչության խոցելի խմբերին, մասնավորապես՝ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաներին, անչափահասներին, աղետներից տուժածներին: Մինչ օրս Հայաստանին տրամադրված օգնության գումարային արժեքը հաշվարկվում է շուրջ 435 միլիոն ԱՄՆ դոլար»։

Միաժամանակ՝ « Միացյալ Նահանգները կշարունակի աջակցությունն Հայաստանին՝ սատարելով մասնավոր հատվածի բազմազանեցման, ամուր ֆինանսական հաստատությունների կայացման և միջազգայնորեն մրցունակ աշխատուժի ձևավորման հարցերում»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ծրագրի ավարտի կապակցությամբ դեսպան Ֆոն Հեֆերնը ընդունելություն էր կազմակերպել դրա իրականացման գործում ներդրում ունեցած գործընկերների պատվին։ որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության մարդասիրական ծրագրերի գրասենյակի տնօրեն Ջերրի Օբենդորֆերը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, տեղական հասարակական կազմակերպություններ ու ծրագրի անմիջական շահառուներ:

 

 

 

 

 

 

Միաժամանակ՝ « Միացյալ Նահանգները կշարունակի աջակցությունն Հայաստանին՝ սատարելով մասնավոր հատվածի բազմազանեցման, ամուր ֆինանսական հաստատությունների կայացման և միջազգայնորեն մրցունակ աշխատուժի ձևավորման հարցերում»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ծրագրի ավարտի կապակցությամբ դեսպան Ֆոն Հեֆերնը ընդունելություն էր կազմաըերպել դրա իրականացման գործում ներդրում ունեցած գործընկերների պատվին։ որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության մարդասիրական ծրագրերի գրասենյակի տնօրեն Ջերրի Օբենդորֆերը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, տեղական հասարակական կազմակերպություններ ու ծրագրի անմիջական շահառուներ:

Ցուցադրել ավելի
Back to top button