Քաղաքական

Բաքվի շուկայում չենք, ասում է ՊՆ մամուլի քարտուղարը

«Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ` պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»,- Facbook- ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհննիսյանը։

Ավելի վաղ ադբեջանական APA- ն հայտնել էր, որ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտնել է, որ Կարմիր խաչի միջոցով Հայաստանի պաշտպանության նախարարությանն իրենք առաջարկել են փոխանակել իրենց մոտ գտնվող հինգ հոգանոց հայ ընտանիքին եւ Կարեն Պետրոսյանի դիակը Հայաստանում երկու ձերբակալված դիվերսանտների եւ երրորդ դիվերսանտի՝ սպանված Հասանովի դիակի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button