Հասարակություն

«Բազեում» հյուրընկալեցին տանկային բիաթլոնի փոխչեմպիոններին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Բազեե համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներն այսօր հանդիպել են տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականի անդամներին։

Առաջին տանկի անձնակազմի հրամանատար, կրտսեր սերժանտ Յուրա Դարբինյանն ընդգծել է, որ իրենք մրցույթներին գնացել էին հաղթելու համար։ Պայքարը շատ բարդ էր։ Տղաները նշել են, որ մրցույթների օրերին իրենք մշտապես հետևել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի իրադարձություննրին։ «Եվ երբ լսում էինք, թե մեր եղբայրներն ինչպես են պաշտպանում սահմանները, ավելի մեծ ուժ ու եռանդ էինք ստանում, ինչը մեզ ապահովեց այսպիսի արդյունք»,- ասում են զինվորականները։

Back to top button