Հասարակություն

Վանաձոր-Ալավերդի ճանապարհը բաց է, քարաթափման հետեւանքները վերացվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում օգոստոսի 20-ին տեղի ունեցած քարաթափման պատճառով մասամբ երթևեկելի դարձած ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է։

Քարաթափումը տեղի էր ունեցել Վահագնի գյուղի մոտակայքում երեկ ժամը 19։30- ի սահմաններում եւ տրանսպորտի նախարարությունը հույս ուներ, որ խոչընդոտներ չառաջանալու դեպում այն հնարավոր կլիներ մաքրել 2 ժամվա ընթացքում։

Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացրել են ,Լոռի ՃՇՇե ՓԲԸ-ի աշխատակիցները:

Ցուցադրել ավելի
Back to top button