ԿարևորՔաղաքական

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհում սողանքը ծանր վիճակ է ստեղծել Հայաստանի տնտեսության համար. կառավարության նիստում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երեկ հորդառատ անձրևի հետևանքով կրկին փակվել է Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը՝ Վերին Լարսում նաև սողանք է եղել: Ոչ միայն ճանապարհն է փակվել, այլև Հայաստան եկող գազի խողովակը: Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ շատ կարևոր է ճշտել ճանապարհի բացման ժամկետը գործարարներին հայտնելու համար: «Մենք տնտեսական մասով անցած ամիս խնդիր ունեցանք, որովհետև ճանապարհն ահագին ժամանակ փակ էր, բեռների տեղափոխման և տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն ունեցավ: Դրա համար հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ ճանապարհը հնարավորինս արագ բացվի»,- ասել է կառավարության ղեկավարը: Նախորդ գիշեր փակվել էր նաև Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհի երկու՝ 25 և 27 կմ հատվածները: ԱԻ նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ՝ մի դեպքում քարաթափում էր տեղի ունեցել, մեկ այլ դեպքում էլ՝ պատճառը սելավն է եղել: Օրվա հրատատ խնդիրներին անդրադարձ է կատարվել կառավարության նիստի ժամանակ, որտեղ էլ որոշվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճակատագիրը։

Ստեփանծմինդա-Լարս ճանապարտի սողանքները կարող են շարունակվել
Քարաթափումներ և սողանք Վերին Լարսի անցակետում: Վնասվել է Հայաստան մտնող գազատար խողովակը: Տուժածներ մասին տեղեկատվություն առայժմ չկա, տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հորդորում է հետևել երկու՝ տրանսպորտի ու կապի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարությունների կայքէջերին, որոնք պարբերաբար թարմացվում են։ «Իրավիճակը գնահատվում է որպես ծանր, վտանգ կա, որ սողանքը կշարունակվի, լուրջ ծավալի աշխատանքներ են կատարվում։ Մենք առաջարկել ենք մեր օժանդակությունը, սակայն վրացի գործընկերները նշել են, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Տուժածների վերաբերյալ տեղեկություն չունենք, մեր կայքում պարբերաբար կթարմացնենք տեղեկատվությունը»,- ասաց։

Իրավիճակը ծանր է, ճանապարհը փակ: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորում է հարցը, թե երբ կբացվի անցակետը, հայկական բեռնափոխադրող ընկերությունների համար այն կարևոր նշանակություն ունի: Անհրաժեշտության դեպքում՝ Հովիկ Աբրահամյանը հարցն այսօր կքննարկի իր վրացի գործընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ «Մենք տնտեսական մասով անցած ամիս խնդիր ունեցանք, որովհետև ճանապարհն ահագին ժամանակ փակ էր։ Բեռների տեղափոխման և տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն ունեցավ: Դրա համար հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ ճանապարհը հնարավորինս արագ բացվի»,- ասում է վարչապետը։

Վրացի գործընկերներին օգնելու առաջարկ արվել էր տրասնպորտի ու կապի , ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Նախորդ գիշեր փակվել էր նաև Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհի երկու 25 և 27 կմ հատվածները: ԱԻ նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ՝ մի դեպքում քարաթափում էր տեղի ունեցել, մեկ այլ դեպքում էլ՝ պատճառը սելավն է եղել: Ճանապարհն այժմ բաց է, սակայն, վտանգ, այնուամենայնիվ, դեռ կա։։

Այգեհովիտ — Այգեպար շրջանցիկ ճանապարհի շինարարությունը ժամկետի մեջ չի տեղավորվում
Օրվա հրատատ խնդիրներին անդրադարձ կատարվեց կառավարության նիստում, որի ընթացքում էլ պարզ դարձավ, որ Տավուշի մարզում կառուցվող Այգեհովիտ — Վազաշեն-Պառավաքար –Այգեպար շրջանցիկ ճանապարհի շինարարությունն իրականացնող «Իջևան Ճանշին» ընկերությունը ժամկետների մեջ չի տեղավորվում: Հիշեցնենք, ճանապարհը պետք է հնարավորինս շուտ կառուցվի: Տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի ներկայացրած նախագծով՝ կառավարությունը գերատեսչությանը թույլ տվեց պայմանագիր կնքել մեկ այլ ընկերության հետ: Նախագիծը, սակայն, Հովիկ Աբրահամյանին բարկացրեց։ «Պետք է ձեր աշխատանքի ոճը փոխեք… Չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհ կառուցեք։ Նախագիծ կա, նախագծողներ կան, որոնք գնահատում են. դրանով պետք է ֆինանսավորեք: Հիմա ո՞ւմ կարող եք համոզել, որ լրացուցիչ 55 մլն ՀՀ դրամն անհրաժեշտ է պայթեցումների հետևանքով ի հայտ եկած գրունտի տարբեր կատեգորիաների պատճառով»։

Արդեն կառավարության նիստից հետո Արթուր Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետի դիտողությունն ամբողջությամբ ընդունում է։ Փոխնախարարը խոստացավ՝ կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի շրջանցիկ ճանապարհը նախանշված ժամկետում՝ սեպտեմբերի վերջին պատրաստ լինի։

Մարզահամերգային համալիրը հանձնվեց պաշտպանության նախարարությանը
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ, կարելի է ասել, հանգուցալուծվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճակատագիրը: Մարզահամերգային համալիրը կհանձնվի պաշպանության նախարարությանը: Որոշման պատճառը ընկերության կուտակած պարտքերն են։ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նախ կառավարության նիստում, հետո արդեն նիստից հետո ներկայացրեց, թե որտեղից էր առաջացել շուրջ տասը մլրդ երկու հարյուր մլն դրամ պարտքը, հստակեցրեց նաև, որ պետական բյուջեում նշված չէ որևէ տող, որով պետությունը պարտավորվել է վճարել աշխատողներին չվաճարծ աշխատավարձի պարտքը , քանի որ այն պետական հիմնարկ չէ։

«Եթե չեմ սխալվում, 2009թ իրենք վարկ են վերցրել, պետությունը երաշխիք է տվել։ Երբ կազմակերպությունը չի կարողանում պարտքը մարել, պարտավորությունը մնում է պետության վրա»։

Իրաքի եզդիներին օգնությունը կտրամադրվի ՄԱԿ- ի խողովակներով
Կառավարության որոշմամբ՝ մեր երկիրն Իրաքում տեղի ունեցած գործողությունների հետևանքով տեղահանված ու տուժած եզդիներին կտրամադրի 100 հազար դոլար մարդասիրական օգնություն: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահը հանձնարարել է ավելի վաղ նախատեսված 50 հազար դոլարի օգնությունը կրկնապատկել: «Հայաստանի իշխանությունները այս դժվարին պահին բարեկամ եզդի ժողովրդին սատարելու համար քայլեր են իրականացնում երկու ուղղությամբ։ Մասնավորապես՝ ՀՀ նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար: Երկրորդ ուղղությունը վերաբերում է մարդասիրական օգնությանը, թե ինչպես պետք է այն հասցնել եզդիներին»։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ մարդասիրական օգնությունը տրամադրվելու է ՄԱԿ-ի կառույցների միջոցով, քանի որ Իրաքում ստեղծված իրավիճակը հնարավորություն չի տալիս օգնությունն անձամբ փոխանցել։

Ցուցադրել ավելի
Back to top button