Շակիրայի «Լոքան» դատարանը գրագողություն է համարել


Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրայի «Լոքա» երգը Նյու Յորքի դատարանը ճանաչել է հեղինակային իրավունքի խախտման եւ մասնակի գրագողության արդյունք, հայտնում է Բի Բի Սի- ն։
Դատարանը նշել է, որ այս կոմպոզիցիայի համար հիմք է 2007 թ. դոմինիկուհի «Էլ Կատե» կեղծանվամբ երգչուհի Էդուարդա Էդվինա Բելո Պոուի երգը, որն էլ իր հերթին վերցրել է մեկ այն դոմինիկացուց՝ Ռոմանա Արիասա Վասկեսից։ Վասկեսն իր Loca Con Su Tiguere երգը գրել է 1990- ականների սկզբին։
«Կասկածի ենթակա չէ, որ Շակիրայի երգի հիմքում Բելոյի տարբերակն է։ Ուստի, եթե Բելոն կրկնօրինակել է Արիասին, գտնում եմ, որ ով էլ լինի Շակիրայի երգի տարբերակի հեղինակը, նա ոչ ուղղակի կրկնօրինակել է Արիասից»,- ասված է դատավորի որոշման մեջ։ Դատարանը դեռ պետք է որոշի փոխհատուցման հարցը։
Շակիրայի «Լոքան» 2010 թ. Լատինական Ամերիկայի երկրներում հիթ- շքերթի առաջին հորիզոնականում էր եւ վաճառվել էր մի քանի միլիոն օրինակով։ Այս երգը Շակիրայի մոտ անգլերեն եւ իսպաներեն տարբերակով կա։ Դատարան հայց էր ներկայացվել միայն իսպանական տարբերակի դեմ։