ԿարևորՔաղաքական

Հայ- վրացական առեւտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով. Հայաստանում է վարչապետ Ղարիբաշվիլին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այս տարվա փետրվարին մեր երկիրը հյուրընկալել էր Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլիին: Հունիսին մեր երկրի նախագահն էր այցելել Վրաստան, այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Ծիծեռնականբերդի հուշահամալիր այցելեցուց հետո հյուրերը ընդլայնված կազմով հանդիպումներ են ունեցել կառավարությունում: Հետո արդեն երկու երկրների վարչապետերը կառավարության մամուլի կենտրոնում հանդես են եկել հայտարարությամբ: Վրաստանի վարչապետը Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վերին Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով Հայաստան մտնող գազամատակարարումը կփորձեն վերականգնել 2- 3 օրվա ընթացքում։

Հայաստանի ն ու Վրաստանի բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չնայած երկու երկրների քաղաքական կողմնորոշումները տարբեր են (Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Վրաստանն արդեն ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայանգիրը), միևնույնն է դա հարևան ու բարեկամ երկրներին չի խանգարի: Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն բարեկամական կապերն ու ավելի կսերտացնեն այն:

Հայաստանում է Վրաստանի վարչապետ Իրկքլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիարակությունը: Ծիծեռտնականբերդի հուշահամալիր այցելեցուց հետո հյուրերը ընդլայնված կազմով հանդիպումներ են ունեցել կառավարությունում: Հետո արդեն երկու երկրների վարչապետերը կառավարության մամուլի կենտռրոնում հանդես եկան հայտարարությամբ:

Հենց այստեղ էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «քննարկել են երկուստեք հետաքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Դրանք վերաբերում են առևտրատնտեսական հարաբերությունների, ենթակառուցվածքների զարգացմանը,կրթական, հումանիտար, մշակութային կապերի խորացմանը»: Կառավարության ղեկավարը հատուկ ընդգծեց հայ-վրացական միջակառավարական հանձնաժողովի գործունեւոթյան կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժշետությունը, «որոնք որոնք երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն են»։

Շահագրգիռ քննարկումներ են կայացել ենթակառուցվածխքների զարգացման և տրանսպորտային կապերի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվել է սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես՝ Բագրատաշեն- Սադախլո անցակետում նոր կամրջի շինարարության հարցը։ «Քննարկեցինք անցած գիշեր Վերին Լարս անցակետում տեղի ունեցած սողանքի խնդիրը, իմ գործընկերոջն առաջարկեցի Հայաստանի համապատասխատն ծառայությունների աջակցությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Իր խոսքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն հայտնեց թե ջերմ ընդունելության, թե բարեամ երկիր՝ ՀՀ այցելելու հնարավորություն համար։ Վրաստանի կառավարության ղեկավարն էլ նշեց, որ երկու երկրների բարեկաման կապերն ավելի են ամրապնդվել։ «Ընթացիկ տարում առևտրաշրջանառությունը ավելացրել ենք 42 տոկոսով։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ մեր երկու երկրների միջև տեղի ունեցած տնտեսական հարաբերությունները զարգանում են և մենք դա կշարունակենք»։ Հայաստանն ու Վրաստանը Բարեկամության կամուրջ կկառուցեն: Կփորձեն երկու երկրների հուշարձանները պահպանել, ասաց վրացի բարձրաստիճան հյուրը։

Ի դեպ՝ լրագրողների հարցերին պատասխանելու հնարավորւթյուն չտրվեց: Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն էլ հայտարարությունում որևէ կերպ չակնարկեցին, արդյո՞ք քննարկել են այս տարվա սեպտեմբերի 1- ից Վրաստանում ուժի մեջ մտնող նոր վիզային ռեժիմի հարցը: Գուցե քննարկել էին, բայց՝ փակ դռների հետևում:

Հիշեցնենք, 2014 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր արտասահմանցիները՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացիություն ունեն, եթե ցանկանում են Վրաստանում 90 օրից ավելի մնալ՝ սովորելու, աշխատելու, բիզնես ծավալելու կամ ընտանիքի միավորվելու նպատակով, բոլոր դեպքերում պետք է համապատասխան վիզա ստանան տվյալ երկրում գործող Վրաստանի հյուպատոսական ծառայություններից։

Ցուցադրել ավելի
Back to top button