Միջազգային

Լուգանսկում ուկրաինացիները ռուսական БМД են գրավել, ՌԴ ՊՆ- ն հերքում է

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ուկրաինացի զինվորականների կողմից ռուսական դեսանտային մեքենա գրավելու մասին լուրերը։ «Բոլոր ներկայացված փաստաթղթերը, որոնք, իբր, հայտնաբերվել են զրահամեքենայում, օգտագործվել են դեռ հինգ տարի առաջ։ Եվ անհասկանալի է, թե ինչու պետք է զրահամեքենայով նման մեծ գրադարան՝ ընդհուպ զորացրված շարքայինների ցուցակը, տանել»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվա- վերքուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտարարել էր, որ Լուգանսկի մոտ  գրավել են Պսկովի օդադեսանտային դիվիզային պատկանող երկու դեսանտային զրահամեքենա։ Նա հայտնել էր նաեւ, որ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են դրանց պատկանելությունը դիվիզիային, ինչպես նաեւ պլանշետ, որով հնարավոր է բացահայտել  դասակի հրամանատարի անունը։ Լիսենկոն հայտնել էր, որ անձնակազմը լքել էր զրահամեքենան։

Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդից նաեւ հայտնում են, որ այսօր Լուգանսկի մարզում, Խրյաշչեվատո ավանի մոտ գնդակոծվել է եւս մեկ փախստականներով մեքենա։ Ըստ ականատեսների՝ մեքենան գնացել է մեծ սպիտակ դրոշ պարզած։ «Մեքենայում եղել է հնգամյա երեխայով ընտանիք։ Տղամարդակը եւ երեխան զոհվել են տեղում։ Կինը մահացել է ուկրաինացի ռազմական բժիշկների ձեռքին»,- հայտնել է Անդրեյ Լիսենկոն։
Ուկրաինական կողմը մեղադրում է ռուսամետ անջատողականներին։ Վերջիններս դեռ որեւէ կերպ չեն մեկնաբանել միջադեպը։

Ցուցադրել ավելի
Back to top button