ԿարևորՔաղաքական

Ինչո՞ւ պետք է քվեարկել ՀՀԿ- ի օգտին. «Բազեում» հարցին պատասխանել է ԱԺ նախագահը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»- Ծաղկաձոր

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում օգոստոսի 20-ին հյուրընկալվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Խորհրդարանի նախագահը, ողջունելով հավաքի մասնակիցներին, նկատել է, որ «Բազեի» կազմավորման փուլում որոշակի դերակատարում ունեցել է նաև ինքը։ «Մենք միշտ էլ վստահ ենք եղել, որ «Բազե» ծրագիրը պետք է կայանա, և այն տարեցտարի ամրանում և ուժեղանում է։ Ուժեղներին և՜ հարգում են, և՜ փորձում են որոշակիորեն քննադատել։ Այսպես է կյանքի օրենքը։ Մեր ազգի մեջ բազեները շատ են՝ աշխարհի տարբեր ծայրերում: Նրանք տարին մեկ անգամ հավաքվում են «Բազեի» շրջանակներում՝ ինքնադրսևորվելու, բացահայտելու իրենց կարողությունները։ Ցանկացած նման երիտասարդական հավաք ուժեղացնում է մեր պետությունը,  նշել է Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ երիտասարդների պայքարում հաղթում է գաղափարը, միասնությունը, որը պետք է ծառայի մեր հայրենիքին ու ժողովրդին։

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը օգոտոսի 11-Սոչիում տեղի ունեցած Սարգսյան Ալիևը հանադիպումը համարում է հաղթանակի արդյունք և հիշեցնում է Ալիևի պահվածքը. «Տեսանք, որ ինչ խոսակցություն լինում էր, Ալիևը գլուխը տմբտմբացնում էր: Դա էլ էր մեր հաղթանակի արդյունք»։

Հաղթանակի արդյուքն ԱԺ նախագահը համարում է նաև «Բազե» հավաքը ,քանի որ ցանկացած նման երիտասարդական հավաք ուժեղացնում է մեր պետությունը, քանի որ երիտասարդների պայքարում հաղթում է գաղափարը, միասնությունը, որը պետք է ծառայի մեր հայրենիքին ու ժողովրդին։

Բազեականների հարցերն այս անգամ վերաբերում էին սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանում քաղաքական ուժերի համագործակցությանը և այլ խնդիրների։ ինչո՞ւ պետք է ժողովուրդը ընտրի ՀՀԿ-ին, նման հարց հնչեց մասնակիցների կողմից. «Մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա»,- պատասխանեց։

Սակայն բազեականները հիշեցրեցին արտագաղթի տեմպերի մասին և Սահակյանը նշեց, որ արտագաղթը ողբերգություն չէ ու այն եղել է նաև մեր թվարկությունից առաջ և բոլոր դարերում:

Երիտասարդները հետաքրքրվեցին՝՝ ինչպե՞ս հասնել նրան, որ օրենքները մեր երկրում իսկապես կիրառվեն և օրենքի առաջ բոլորը հավասար լինեն: «Իրոք, խնդիր կա, առավել ևս մենք շատ մեծ խորհրդարանական մշակույթ չունենք»,- ասաց։ Այն գաղափարախոսությունը, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, մեր երկրում լիովին չի գործում: օրենքի կիրառումը կախված է նաև հասարակությունից, ավելացրեց։

Իսկ արդյո՞ք ՝ հայ հասարակության շրջանում սահմանադրական բարեփոխումների կարիք կա:Սահակյանը վկայակոչելով այլ ազգերին նշել», թե ոչ մի հասարակություն էլ ինքը չի նախաձեռնում սահմանադրական փոփոխություններ. և «բոլորովին այնպես չէ, որ երկրի զարգացումը կապված է նախագահական կամ խորհրդարանական մոդելի զարգացման հետ: Մենք հակված ենք գնալ այն ճանապարհով, որն առավել ընդունելի կլինի քաղաքական ուժերի համար»:

Գալուստ Սահակյանը միևնույն ժամանակ չթաքցրեց, որ ինքը նախագահական մոդելի կողմնակից է: Իսկ ինչու են խորհրդարանում հիմնականում մերժվում ընդդիմադիրների նախաձեռնությունները: Սահակյանը չհամաձայնվեց, թե ընդդիմությանը տեղ չեն տալիս ու մեղքը բարդեց ընդդիմադիրների վրա. «Մեր ընդդիմությունը զարթնում ասում է իշխանություն, կեսօրին մի քիչ հանգստանում է, քանի որ շոգ է, երեկոյան՝ նորից իշխանությունե: Հետո էլ, թե «Մեր քաղաքական ուժերը Երևանի ասֆալտապատ փողոցներից, այդ տաքությունից չեն գնում մարզեր, այնտեղ բջիջներ չունենե: Իսկ ընդդիմությունը հստակ պիտի գործի, մահակ և շարժիչ ուժ պիտի դառնա քաղաքական մեծամասնության համար»,- ասաց։

Ապագա ճարտարապետներից մեկի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ պատմամշակութային կոթողների փոխարեն սրճարաններ են կառուցվում, Գալուստ Սահակյանը նշեց ,որ նորանկախ հանրապետությունում այդպես էլ չկարողացան մշակույթի լուրջ օրենսդրություն ունենալ։ Գալուստ Սահակյանն օրինակ բերեց Գառնին, «Այն մեր միակ հեթանոսական հնությունն է: Այնտեղ ոչ թե սրճարան է պետք կառուցել, այլ մաքրել ու պահպանել: Իսկ եթե զբոսաշրջիկը գնում է Գառնի, ապա տարածքում բավականին այլ տեղեր կան գետի կողքին, որտեղ կարելի է սուրճ խմել»:

Ամփոփոելով հանդիպումը՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ հոգով «Բազեի» հետ է եղել ու մեծացել է «Բազեի» հետ ու այժմ դարձել է արծիվ։

 

Back to top button