Միջազգային

Զոհվել են ՀԱՄԱՍ- ի երեք ազդեցիկ հրամանատարներ

ՀԱՄԱՍ- ի ռազմական թեւը հայտարարել է, որ իսրայելական զինուժի կողմից Գազայի հատվածում՝ Ռաֆահում ավիահարվածի հետեւանքով զոհվել են երեք ազդեցիկ հրամանատարներ։ Պաղեստինցիների խոսքով՝ ամբողջությամբ փլուզվել է քառահարկ մի շենք, զոհվել է վեց մարդ, տասնյակներ գտնվում են փլատակների տակ։

Ավելի վաղ՝ ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը լուրջ մտահոգություն էր հայտնել ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ եւ կողմերին կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը։ Հուլիսին սկսված գործողությունների զոհ է դարձել ավելի քան 2000 մարդ։

Ցուցադրել ավելի
Back to top button