Միջազգային

Դավութօղլուն` Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի իշխող «Արդարության եւ զարգացում» կուսակցությունը արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին առաջադրել է վարչապետի պաշտոնում։ Որոշումը, որը պետք է հաստատվի կուսակցության հաջորդ շաբաթ կայանալիք համագումարում, ներկայացրել է երկրի ընտրված նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը։

Էրդողանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունները կլինեն Դավութօղլուի կառավարության առաջնահերթությունը։Գործող վարչապետը, որը սեպտեմբերին կզբաղեցնի նախագահի պաշտոնը, մտադիր է սահմանադրական փոփոխություններով մեծացնել պետության ղեկավարի լիազորությունները։

Այժմ Թուրքիայի նախագահը հիմնականում արարողակարգային պաշտոն է։

 

Ցուցադրել ավելի
Back to top button