Միջազգային

Ֆերգյուսոնում ոստիկանները երկրորդ սեւամորթին են սպանել

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում, որտեղ նախօրեին ոստիկանները գնդակահարել են երկրորդ սեւամորթ տղամարդուն, իրավիճակը համեմատաբար հանգիստ է, հայտնում է Բի Բի Սի- ն։ Ոստիկանության եւ ազգային գվարդիայի ներկայացուցիչները ամենուր են եւ այս անգամ բողոքի գործողությունները խաղաղ բնույթ են կրում։

Ավելի վաղ «Ռոյթերը» հայտնել էր, որ օգոստոսի 19- ին ոստիկանները կրակել էին 23- ամյա աֆրոամերիկացու վրա, որը դանակը ձեռքին գոռում էր. «Դե, կրակեք ինձ վրա, սպանեք»։ Ոստիկանության երկու սպա կրակել են նրա վրա, երբ նա չի ենթարկվել դանակը նետելու նրանց հրամանին։

Զանգվածային բողոքի գործողություններն սկսվել են օգոստոսի 9- ից հետո, երբ ոստիկանը գնդակահարել էր 18- ամյա սեւամորթի վրա։ Նա մինչ այս սուպերմարկետում սիգարետ էր գողացել՝ խանութի աշխատակցին հրելով մի կողմ։

Back to top button