Քաղաքական

Յուրի Վարդանյանը հանձնեց հավատարմագրերը Վրաստանի նախագահին

Օգոստոսի 20-ին Թբիլիսիում` Վրաստանի նախագահի նստավայրում, Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: 

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններին: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հայաստանի դեսպանը վստահեցրեց, որ ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ: 

Երկուստեք անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերություններին` զրուցակիցները քննարկեցին դրանց հետագա զարգացման հնարավորությունները` այդ համատեքստում կարևորելով բարձր մակարդակով ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությունը: 

Ցուցադրել ավելի
Back to top button