Տնտեսական

Ձկնաբույծերը շահույթով աշխատել են 10- 15 տարի առաջ, ասում է Ձկնաբույծների միության նախագահը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Մխչյան ֆիշ» ընկերությունը ՌԴ ձուկ և ծովամթերք արտահանելու թույլտվություն ոչ թե նոր է ստացել, այլ վերականգնել է իր այդ իրավունքը»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը, որ նաև տեղեկացրել է, թե նույն՝ արտահանման թույլտվություն ստանալու նպատակով վերջին երկու տարվա ընթացքում 22 ընկերություն է դիմել իրենց ծառայությանը: ՌԴ-ից ժամանած մասնագետներն այդ ընկերություններում մոնիտորինգ են իրականացրել, ծանոթացել արտադրության պայմաններին, այս պահին ամփոփվում են մոնիտորինգի արդյունքները: Դրանից հետո պարզ կլինի, թե որ ընկերությունները իրավունք կստանան ռուսաստանյան շուկա մուտք գործել:

Օգոստոսի 15-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով: Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը ուրախ է, որ կառավարության ղեկավարը ցանկանում է Հայաստանից Ռուսաստան արտահանող ապրանքների ծավալներն ավելացնել, միաժամանակ նաև տխուր է: Ո՞րն է Արթուր Աթոյանի տխրության և մտահոգության պատճառը։

Այս տարվա օգոստոի 7- ից Ռուսաստանն արգելել է տավարի, խոզի, թռչունի մսի, պանիրների, մրգերի ու կաթի ներկրումը ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից ու Նորվեգիայից։ Սահմանափակումներն ուժի մեջ են մեկ տարի ժամկետով: Հայ տնտեսվարողներին հնարավորություն է տրվել գրավել ռուսական շուկան:

Օգոստոսի 15-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետն ընդգծել էր, որ մասնավորապես, ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, և այդ նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը:

Հայաստանից ՌԴ արտահանվող ոլորտների շարքում է նաև հայկական ձկնարտադրությունը: Ձուկ և ձկնամթերք արտադրող մեկ ընկերություն վերականգնել է ՌԴ արտահանելու թույլտվությունը: Դա «Մխչյան ֆիշ» ընկերությունն է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը նշեց, որ նույն՝ արտահանման թույլտվություն ստանալու նպատակով վերջին երկու տարվա ընթացքում 22 ընկերություն է դիմել իրենց ծառայությանը: ՌԴ-ից ժամանած մասնագետներն այդ ընկերություններում մոնիտորինգ են իրականացրել, ծանոթացել արտադրության պայմաններին, այս պահին ամփոփվում են մոնիտորինգի արդյունքները: Դրանից հետո միայն պարզ կլինի, թե որ ընկերությունները իրավունք կստանան ռուսաստանյան շուկա մուտք գործել:

Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը ուրախ է, որ կառավարության ղեկավարը ցանկանում է Հայաստանից Ռուսաստան արտահանող ապրանքների ծավալներն ավելացնել, «բայց տխուր եմ, որ մենք չենք կարող դա իրագործել՝ ստեղծված իրավիճակի պայմաններում։ Ինչքան էլ որ մենք ասենք դա լավ է, ոգևորվենք, միևնույնն է, գործնականում մենք այդ ձեռքբերումները չենք ունենա»։

«Շատ մեծ ցանկության դեպքում էլ հայ ձկնարտադրողները ռուսական շուկան ամբողջությամբ երբևէ չեն կարողանա գրավել»,- ասում է Արթուր Աթոյանն ու հստակեցնում՝ պատճառը ոչ թե արտադրանքի որակն է, քանի որ Հայաստանն ունի որակյալ ջուր , այլ միջոցառումները, որոնք իրականացնում է բնապահպանության նախարարությունը: Հիշեցնենք, վերջին տարիներին մեր երկրում անխնա օգտագործվել են ջրային պաշարներն ու այսօր արդեն կանգնած ենք լուրջ վտանգի առջև, ուստի բնապահպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել մեկ երրորդով կրճատել ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների ջրային ռեսուսրները:

Աթոյանի վստահեցմամբ, սա առաջին փուլն է, երկրորդ փուլով պատկան մարմինները կհասնեն օգտագործվող ջրային ռեսուսրների մինչև 70 տոկոս կրճատման։ «Տնտեսական, բնապահպանական միջոցառումները են կիրառվում ՝առանց դրանց լուծման համար հնարավորություն տալու, առանց այլընտրանքային միջոցներ տրամադրելու: Եթե ես ունեմ այսքան ջրային պաշարներ ու իմ ամբողջ բիզնեսը կառուցել եմ, հաշվարկները կատարել եմ իմ ունեցած ջրային պաշարների վրա, և ինձանից դրանք վերցնում են՝ առանց դրանք փոխհատուցելու, ինքնըստինքյան ես ընկնում եմ տնտեսական ճնշումների մեջ»,- ասում է։

Ձկնաբույծների միության նախագահը «տարիներ շարունակ Հայաստանում ձկնաբույծերը գերշահույթով են աշխատել» արտահայտության հետ համամիտ չէ: Այն արդեն ժամանակավրեպ է, գուցե շահույթով աշխատել են, սակայն, տասը տասնհինգ տարի առաջ: Արթուր Աթոյանը ձկնարտադրությամբ զբաղվելը համեմատեց խաղամոլության ու թմրամոլության հետ: Մարդիկ այդ բիզնեսով շարունակում են զբաղվել անգամ, եթե գիտակցում են ու տեսնում, որ վնասով են աշխատում: Կանգ են առնում միայն այն դեպքում,երբ գրավ դրած անձնական գույքը պարտավորությունների դիմաց պարտատիրոջն են տալիս»։

Ասվածը ձկնաբույծների միության նախագահը թվերով ամփոփեց. «77 կազմակերպությունների գործունեության դադարեցման ձևը սա է եղել, մարդը գիտակցում է, որ ինքը վնասով է աշխատում, բայց գնում է, անհնար է իրեն այդ վիճակից դուրս բերել»։

Ցուցադրել ավելի
Back to top button