ԿարևորՏեսանյութՔաղաքական

Հակամարտությունը ռազմական լուծում չունի, կրկին հայտարարում է ԱՄՆ դեսպանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսօր իր տեսաբլոգում անդրադարձել է վերջին սահմանային լարվածությանը։ «Կրկին մեր կարեկցանքն ենք հայտնում միջադեպերի ժամանակ զոհվաների ընտանիքներին եւ վիրավորներին»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցը հենց հիմա բախումները դադարեցնելն է։

«Ինչպեսն նշեց դեսպան Ուորլիքը, սա սառեցված հակամարտություն չէ։ Թե այստեղ, թե Բաքվում մենք կոչ ենք անում բոլորին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր լարվածության նվազեցման եւ հրադադարը հարգելու համար։ Սպառնալիքներն ու կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում։ Այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի։ Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ։ Հաշվեհարդարը եւ հետագա բռնությունները ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհ»,- ասել է դեսպան Հեֆերնը։

Ցուցադրել ավելի
Back to top button