Միջազգային

«Իսլամական պետությունը» գլխատել է ամերիկացի լրագրողին

ԱՄՆ իշխանությունները հաստատել են, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների՝ համացանցում տեղադրած տեսանյութը, որտեղ գլխատում են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին, համապատասխանում է իրականությանը, հայտնում է Բի Բի Սի- ն։

Իսլամիտսները հայտարարել են, որ այսպիսով վրեժ են լուծել Իրաքում ամերիկյան օդուժի կողմից իրենց դիրքերը ռմբակոծելու համար։

Ամերիկացի լրագրող Ֆոուլին առեւանգվել էր անհայտ զինյալների կողմից 2012 թ. Սիրիայում։ Ֆոուլիի ընտանիքը Ֆեյսբուքում, որտեղ մինչ այս փորձում էր նրա որոնումները կազմակերպել, հաստատել է նրա մահվան լուրը եւ հայտարարել, որ «երբեք այսքան հպարտ չեն եղել նրա համար»։

Ցուցադրել ավելի
Back to top button