Հասարակություն

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը Հայաստանին մոտ 8 մլն դոլար կտրամադրի

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի՝ ԳԷՀ 6-ի շրջանակներում Հայաստանին կտրամադրվի 7,9 մլն ԱՄՆ դոլար` կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և հողերի պահպանության ոլորտներում 2014-2018թթ կիզակետային ծրագրերի իրականացման նպատակով, ինչի շուրջ այսօր բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի նիստը:

Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հայտերը, որոնցից 2-ը վերաբերվում է կլիմայի փոփոխության, 10-ը՝ կենսաբազմազանության պահպանության, իսկ 6-ը հողերի պահպանության ոլորտին, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ներկայացված հողերի ոլորտի ծրագրային նախագիծը, որն առաջարկվում է իրականացնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ:

Նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գիտականորեն հիմնավորված և առաջնային ծրագրային առաջարկներ և պատրաստակամություն հայտնել վերջիններիս բանակցային աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում:

Back to top button