Քաղաքական
ԱՄՆ դեսպանը հանդիպել է Հայաստանի եզդիների հետ


Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը այսօր հանդիպել է Հայաստանի Եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ` քննության առնելով Իրաքի եզդիների ներկայիս դրությունը և Միացյալ Նահանգների գործողություններն այնտեղ:
Դեսպան Հեֆերնը շեշտադրել է ԱՄՆ կառավարության շարունակական մարդասիրական ջանքերը՝ մեղմելու Իրաքի եզդիների ծանր դրությունը և նրանց բարօրությունն ապահովելու հանձնառությունը, հայտնում են դեսպանատան մամուլի ծառայությունից։