ԿարևորՔաղաքական

«Բազե 2014»- ի առաջին հյուրը Հովիկ Աբրահամյանն էր

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե» համահայկական երիտասարդական հավաը։ Այն կտեւի մինչեւ օգոստոսի 24 –ը։ Անցած  տարիներին «Բազեին» մասնակցել է ավելի քան 8000 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Այս տարի հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։ Նրանք ուժերը կչափեն մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներում։ Մրցույթներին զուգահեռ ՀՀ պաշտպանության նախարարության հետախույզ մասնագետների, մարտական, կրակային պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչները կաշխատեն հավաքի մասնակիցների հետ: Բազեականներին առաջին հյուրը վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր։

Միասնություն, համախմբում, պայքար. սա «Բազե 2014»- ի կարգախոսն է, իսկ բազեականների շապիկներին էլ դաջված է Ցեղասապանույուն 100-րդ տարելիցի խորհրդանշանը: Ավելի քան 500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից ։հավաքվել են մեկ հարկի տակ։ Այս տարվա«Բազեում» տիրելու է ռազմական ոգին: Կազմակերպիչների խոսքով՝ այսօր ավելի քան երբևէ հայ երիտասարդներին անհրաժեշտէ զինել ռազմական գիտելիքներով:

Իսկ ռազմական իրավիճակներից զատ երիտասարդները մեկ շաբաթվա ընթացքում իրենց ուժերը կչափեն մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյաննը նշում է, որ այսօր երիտասարդությաւն շրջանում ուենք համախմբման կարիք։

Բազեկաններն առաջին օրը հյուրաընկաել են Հայասատանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նա ողջունելով բազեականներին ընդգծեց, որ հայ երիտասարդությունն իր ներուժը ծառայեցնում է հայոց պետականության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը, բարձրացնում Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վարչապետի խոսքով՝ երիտասարդները դա անում են ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով և հայրենասիրական ոգով, ինչի ապացույցն է վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների արժանի հակահարվածը։

«Բազե» երիտասարդական հավաքի հիմքում դրված է հայության եռամիության սուրբ գաղափարը՝ միասնության միջոցով խրախուսելու հայրենասիրությունը, պահպանելու ազգային հարուստ ավանդույթները, բացահայտելու և զարգացնելու հայ երիտասարդների կարողությունները: Իր պատմության 12 տարվա ընթացքում «Բազեին» հաջողվել է համախմբել ավելի քան 8000 երիտասարդի Հայաստանից, Արցախից և Սփյուռքից` վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման»,- ասաց վարչապետը։

Այնուհետև բազեականները հնարավորություն ունեցան վարչապետին հղել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հովիկ Աբրահամյանը նշեց ,որ Հայաստանի ամենամեծ չարիքն այսօր արտագաղթն ու աղքատության բարձր ցուցանիշներն են եւ մարդիկ արտագաղթում են հիմնականում աշխատան չունենալու պատճառով։ Սակայն լրագրողների ջոկատից հարց հնչեց. «Չե՞ք կարծում, որ արդարության բացակայության պատճառով են մարդիկ լքում երկիրը, երբ օրենը չի գործում բոլորի համար հավասար։

«Բոլորս պետք է հասկանանք, որ դրա համար ժամանակ է պետք։ Դուք մտածում եք, որ ասել եմ ստվերի դեմ պայքարելու ենք, կախարդական փայտիկով խփում եմ, բոլորը գալու են հարկային դաշտ։ Ոչ, դա ֆինանսական կորուստ է, ֆինանսներից դժվար են բաժանվում, կամակ- կամաց վերացնելու ենք, համոզված ենք»,- ասաց վարչապետը՝ խոսելով ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին։

Ջավախքի մասնակիցներից մեկը մտահոգություն հայտնեց, թե ջավախահայերը ստիպված են գումար վճարել հայրենիք մուտք գործելու համար: Հովիկ Աբրահամյանը նշեց, թե այդ հարցը կքննարկի, հետո կպատասխանի, «քանի որ իմ խոսքի համար դողում եմ, եթե մի բան խոստացա , արյան գնով էլ լինի պիտի անեմ»։ Երիտասարդներին խոստացավ, որ ամեն հնարավոր միջոց ձեռնարկելու են, որպեսզի կյանքը հետաքրքիր դառնա։

Վարչապետը նաեւ նման խոստովանություն արեց. մերձավորները մեղադրել են իրեն՝ ինչու է համաձայնել վարչապետ դառնալ։ «Եթե նախարարը՝ պարոն Աշոտյանը վարչապետ նշանակվեր՝ իր համար մեկ քայլ առաջ էր, նորմալ է, որ Աշոտյանը գայթակղվեր։ Երբ ԱԺ նախագահն է համաձայնվում նշանակվել վարչապետ՝ Սահմանադրությամբ մեկ քայլ նահանջ է։ Բայց եմ չեմ գայթակղվել, ես գիտակցված եմ արել ռիսկային այդ քայլը՝ հանուն մեր հայրենիքի»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button