Միջազգային

«Իսլամական պետությունը» սպառնում է արյան մեջ խեղդել ԱՄՆ- ին

«Իսլամական պետություն» խմբավորումը հանդես է եկել ԱՄՆ դեմ սպառնալիքներով, հաղորդում է «Ռոյթերը»։ Ահաբեկիչները հայտարարել են, որ կհարձակվեն ամերիկացիների վրա ամենուր, եթե ԱՄՆ օդուժի հարվածները վնաս հասցնեն «Իսլամական պետության» գրոհայիններին։

Այս ահաբեկչական խմբավորումն արդեն վերահսկողություն է հաստատել Իրաքի զգալի տարածքի նկատմամբ։ Մի քանի շաբաթ առաջ նախագահ Օբաման արտոնեց օդուժին հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին, երբ հազարավոր իրաքցի եզդիներ ստիպված էին փախչել եւ սահմանափակ սննդի ու ջրի պաշարով ապաստանել Սանջարի մոտակա լեռներում։

«Մենք արյան մեջ կխեղդենք բոլորին»,- հայտարարել են իսլամիստները՝ հրապարակած տեսանյութում, սպառնալիքին ավելի լուրջ տեսք տալու համար, ցույց տալով «ամերիկացու» կտրված գլուխը։

Ցուցադրել ավելի
Back to top button