Քաղաքական

Անձնական հարաբերություններն օգնում են պետական ծրագրեր իրականացնելիս, ասում է Հովիկ Աբրահամյանը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»- Ծաղկաձոր

Օգոստոսի 21- 22- ին Հայաստան կայցելի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, «Բազե 2014» հավաքին հյուրընկալվելու ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Սեպտեմբերի 8- 9- ը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը։

Իսկ արդեն սեպտեմբերի 15- 17- ին Հայաստանի կառավարության ղեկավարը կայցելի Իրան։

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է այս այցերը Հայաստանի համար հատկապես տնտեսական առումով։ «Փորձելու ենք նաեւ անձնական-բարեկամական հարաբերություններ ստեղծել, որը շատ օգնում է պետական ծրագրերն իրականացնելու համար»,- ասել է վարչապետը։

Ցուցադրել ավելի
Back to top button