Հինգժամանոց հանդիպում Բեռլինում. գնահատականներն ապարդյունից մինչեւ առաջընթաց


Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների՝ Ուկրաինայի արեւելքում «հրադադարի ուղղությամբ քայլերի ուղղությամբ» հանդիպումը Բեռլինում, «Բորզիգ» վիլլայում, շարունակվել է հինգ ժամ։ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո միանգամից լքել են ամառանոցը, իսկ հանդիպման տանտերը՝ Գերմանայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել կարճ հայտարարությամբ։ Նրա խոսքով՝ խոսակցությունը եղել է դժվար, բայց մի քանի հարցերի շուրջ կա առաջընթաց։ «Այս խոսակցությունն անհրաժեշտ էր։ … Մենք քննարկել ենք հարցեր՝ ինչեպես կարող ենք ռազմական գործողությունները դադարեցնելու ճանապարհ գտնել, եւ ինչպես ես եմ պատկերացնում, դա պետք է շտապ անել։ Բայցի դրանից՝ խոսք գնաց քաղաացիական բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու մասին»։ Նախարար Շհայնմայերը նշել է, որ մինչեւ երեքշաբթի կորոշվի, թե ինչ ձեւաչափով է շարունակվելու այսօրվա հանդիպումը։
Իր հերթին Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի Twitter- ի էջում գրառումը մխիթարական չէ. «Հինգ ժամ ծանր խոակցություն, սական, հնարավոր է, որպեսզի շարժվել տեղից պետք են շատ հինգ ժամեր»,- գրել է նա։
Միաժամանակ նա նշել է, որ Բեռլինում Կիեւը զիջումների չի գնացել։ «Չկան փոխզիջումներ այնտեղ, որտեղ պետությունը պետ է հատի «կարմիր գիծը»։ Ուկրաինան այն չի հատել»,- գրել է Կլիմկինը։
Իսկ ահա ՌԴ ԱԳՆ- ն հայտարարել է, որ հանդիպման ժամանակ հասել են «որոշակի առաջընթացի»։ «Նախարարները քննարկել են Ուկրաինայում իրավիճակը բոլոր ասպեկտներով՝ հատուկ ուշադրություն սեւեռելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը, սահմանում հսկողության ապահովմանը, Ուկրաինայի հարավ- արեւելք մարդասիրական օգնության առաքմանը եւ քաղաքական կարգավորման գործընթացի շուտափույթ սկսման համար պայմանների ստեղծմանը։ Որոշոկի առաջընթաց եղել է բոլոր այս հարցերում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։