Միջազգային

Լուգանսկում փախստականների շարասյան վրա կրակ բացվե՞լ է, թե՞ ոչ. իրարամերժ լուրեր հակամարտող կողմերից

Ուկրաինայի արեւելքում շարունակվող ռազմական գործողությունների վայրից այսօր տեղեկություններ էին ստացվում փախստականների շարասյան գնդակոծման մասին, որի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ։ Ողբերգությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9։40- ին Լուգանսկի մարզում։ Շարասյունը հայտնվել է ռազմական ակտիվ գործողությունների կիզեկետում։

«Հյուսիս» օպերատիվ հրամանատարության մամուլի ծառայության տվյալներով՝ շարասյան վրա կրակել են հրանոթներով եւ «Գրադ» համակարգով։ «Կան մեծ թվով զոհեր։ Մարդիկ այրվել են հենց ավտոմեքենաների մեջ, որոնք նրանց դուրս էին բերում։ Մարդիկ ուղղակի չեն կարողացել դուրս գալ մեքենաներից»,- ասել է մամուլի ծառայության ղեկավար Անատոլի Պրոշինը։

Իսկ ահա ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հերքում են մեղադրանքները։ «Ուկրաինացիներն իրենք են մշտապես գնդակոծում ճանապարհը ինքնաթիռներով եւ «Գրադով»։ Կարծես, այս անգամ նրանք սպանել են ավելի շատ քաղաքացիական անձանց, քան՝ վերջին ամիսներին»,- «Ռոյթերին» ասել է փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը, իսկ ահա «Հարավ- արեւելյան ճակատի» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Կոնստանդին Կնիրիկը հայտարարել է, որ «ոչ ոք փախստականների վրա չի կարկել»։ «Այդ հայտարարույունների նպատակը քարոզչությունն է։ Ոչ մի փաստագրված տեղեկություն չկա»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button