Հասարակություն
Թուրքական դեսպանատան վրա այս գիշեր կրակողը հայ է եղել


«Դոբրի լես» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանն այս գիշեր որսորդական հրացանով կրակել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան՝ մասնավորապես դեսպանատան վրա գտնվող թուրքական զինանշանի վրա, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Նա երկու կրակոց է արձակել, երկու փամփուշտն էլ կպել է նշանակակետին։ Միրզոյանին չի հաջողվել թաքնվել։ Կրակոցի ձայնին արձագանքել են ոստիկանները եւ ձերբակալել նրան։
Ոստիկանության կարծիքով՝ տեղի ունեցածի պատճառը հայերի եւ թուրքերի միջեւ դարավոր թշնամությունն է, որը հատկապես սրվել է վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում իրավիճակի լարման արդյունքով, գրել է թերթը։