Հասարակություն

Երեւան- Վոլգոգրադ ուղերթի ավտոբուսը կողաշրջվել է Բուդյոնովսկում

Նախօրեին ժամը 17.30-ի սահմաններում Հայաստանի ԱԻՆ- ը Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունից տեղեկություն է ստացել, որ Բուդյոնովսկ քաղաքի մոտակայքում տեղի էունեցել ՃՏՊ. Երևան-Վոլգոգրադ ուղերթն իրականացնող «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը դեռևս չբացակայտված հանգամանքներում կողաշրջվել է. տուժել են 8 քաղաքացի, որոնցից 4-ը`ՀՀ քաղաքացիներեն: Ս.Ջ.-ն (1982 թ.), Ա.Հ.-ն (ծնվ. 1999 թ.), Ս.Գ.-ն (ծնվ. 1986 թ.)  տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն, իսկՆ.Գ-ն (ծնվ. 2010 թ.) ձախուսի շրջանում կոտրվածքով տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալով դուրս է գրվել, հայտնում է ՀՀ ԱԻՆ- ը։

Ավելի վաղ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ն է հայտնել, որ Երեւանից Վոլգոգրադ ուղեւորովող ավտոբուսի վթարի հետեւանքով տուժել է 17 մարդ։ «Mercedes Sprinter ավտոբուսի վարորդի խոսքով՝ ընթացքի ժամանակ պայթել է հետեւի ձախ անիվը։ Վարորդը կորցրել է կառավարումը եւ ավտոբուսը կողաշրջվել է»,- գործակալությանը հայտնել են ՌԴ ճանապարհային ոստիկանության երկրամասային վարչությունից։

Ավտոբուսում եղել է 20 ուղեւոր եւ երկու վարորդ։ Ուղեւորները հիմնականում ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ, հայտնել է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի աղբյուրը։

Ցուցադրել ավելի
Back to top button