Միջազգային

Անկարան բացատրություն է պահանջում Գերմանիայի դեպսանից

Թուրքական իշխանություններն այսօր կանչել են Գերմանիայի դեսպանին՝ բացատրություն պահանջելով  ԶԼՄ- ներում եղած այն հրապարակումների կապակցությամբ, որ 2009 թվականից սկսած գերմանական հետախուզությունը հետեւում է ՆԱՏՕ- ի իր գործընկերոջը՝ Թուրքիային, հայտնում է Բի Բի Սի- ն։

Տեղեկությունը հայտնվել է գերմանական Spiegel- ում։ Հանդեսում նաեւ նշվում է, որՀետախուզական դաշնային ծառայույությունը պատահաբար որսացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցներ։

Հուլիսին աղմուկ էր ծագել, երբ մի շարք ԶԼՄ- ներ հաղորդել էին, որ ամերիկյան հետախուզությունն է հետեւում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։

Ցուցադրել ավելի
Back to top button