ԿարևորՀասարակություն

Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այս կիրակի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, կամ ինչպես ժողովրդի շրջանում է տարածված՝ խաղողօրհնեքը։Այս տոնը համարվում է Աստվածածնի ննջման օր:

Ըստ Աստվածաշնչի՝ Հիսուս Քրիստոսը Հովհաննես առաքյալին հանձնարարում է խնամել իր մորը։ Քրիտոսի հարույթունից 30 տարի հետո Աստվածածնի ննջելուց հետո նրան հրաժեշտ տալու են գալիս բոլորը հավատացյալները, որից հետո նրա մարմինը ամփոփոփում են քարայրում:

Սակայն առաքյալներից Բարդուղիմեոսը ներկա չի լինում: Վերադառնալուն պես նա ցանկանում է հրաժեշտ տալ Աստվածամորը, բայց երբ բացում են քարայրը, տեսնում են, որ նրա մարմինն այլևս այդտեղ չէ, ու առաքյալներն այդ ժամանակ հասկանում են, որ նա վերափոխվել է և տեղ գտել իր որդու կողքին:

Տոնը նշվում է բոլոր քրիստոնեական եկեղեցիներում: Օրհնվում է խաղողը, որը պտղաբերությունն օրհնելու խորհուրդ ունի: Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր –Պարգև քահան Մուրադյանը նշում է, որ ըստ ավանդույթի մինչեւ խաղողօրհնեքը եթե ուտում ես խաղողը, այն համեղ չի։

Խորհրդային տարիներին տոնի անկում էր նկատվել, այն պատշաճ ձեւով չէին նշում:«Եթե առաջ տոնի կրողն առավելապես ավագ սերունդն էր, ապա հիմա ավելի շատ երիտասարդներն են այն նշում: Կրոնա-ավանդական տոներին հետեւելու ավանդույթն այսօր վերականգնվել է»,- ասում է Տեր հայրը։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը հինգ տաղավար տոներից մեկն է, հետևաբար հաջորդ օրը մեռլոց է։

 

Ցուցադրել ավելի
Back to top button