Միջազգային

Եզդիների հերթական զանգվածային կոտորածները. տեղի ունեցածը հիշեցնում է 1915 թ.

Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» խմբագորման անդամները հարձակվել են եզդիների գյուղի վրա եւ գնդակահարել 80 մարդու, հայտնում են արեւմտյան ԶԼՄ- ները։

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտնում է, որ սպանվել է 80 տղամարդ, հարյուրավոր կանանց տարել են ստրկության։ Այս գիշեր ԱՄՆ անօդաչու ինքնաթիռները հերթական հարվածն են հացրել իսլամիստների դիրքերին։

CNN- ը հաղորդում է, որ Քոչո բնակավայրը, որտեղ տեղի են ունեցել զանգվածային կոտորածները, գտնվում է Սինջաի լեռնաշղթայից 20 կմ հեռավորության վրա եւ երկար ժամանակ գտնվում էր գրոհայինների պաշարման մեջ։ Գերված կանանց տարել են Մոսուլ եւ Թալ Աֆար քաղաքներ։

Ավելի վաղ Իրաքի Քուրդիստանի ներկայացուցիչ Խոշիար Զիբարին Ռոյթերին հայտնել էր, որ տղամարդկանց սպանել են մահմեդականություն ունելուց հրաժարվելու համար։

Բրիտանական Sky News – ը ականատեսներին վկայակոչելով հայտնում է, որ եզդիներին առաջարկել են իսլամ ընդունել հինգ օր շարունակ։ «Այսօր երկար դասախոսություն են կարդացել իսլամի մասին, ապա տղամարդկանց հավաքել են միասին եւ գնդակահարել։ Կանանց եւ աղջիկներին, հնարավոր է տարել են Թալ Աֆար, որովհետեւ այնտեղ գտնվում են արտասահմանցի գրոհայինները»։ Հեռուստաընկերության մեկ այլ աղբյուր հայտնել է, որ գնդակահարությունը տեւել է մոտ մեկ ժամ։

Sky News հեռուստակայանն էլ հաղորդում է, որ բրիտանական օդուժի հետախուզական առաքելությունն ընդլայնել է իր գործունեությաան շրջանը։

ԻՏԱՌ ՏԱՍՍ- ը Al-Mayadeen հեռուստաընկերությանը հղում տալով գրում է, որ քրդերը հարձակում են սկսել Մոսուլի մոտական պատնեշը գրավելու համար, որը գտնվում է իսլամիտսների հսկողության տակ։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button