Տնտեսական

Գյուղատնտեսական համատարած հաշվառում՝ հոկտեմբերի 11- ից 31- ը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Գյուղատնտեսական կառուցվածքային փոփոխությունների իրական պատկերը ստանալու նպատակով հոկտեմբերի 11-31-ը հանրապետությունում անցկացվելու է գյուղատնտեսական համատարած հաշվառում: Այս նպատակով Արմավիրի մարզում Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի մասնակցությամբ հրավիրվել էր գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման Արմավիրի մարզային հանձնաժողովի նիստ : Արմավիրի մարզում կազմավորվելու է 99 հրահանգչական տեղամաս 502 հաշվարարով:

Ինչպես մարդահամարի անցկացման ժամանակ, այնպես էլ գյուղատնտեսական համատարած հաշվառման ընթացքում Արմավիրիր մարզի համայնքներում կազմավորվելու են հրահանգչական տեղամասեր, որոնցից յուրաքանչյուրում աշխատելու է 5-ական հաշվարար: Հաշվարարները պետք է լինեն նույն համայնքից և վստահելի անձինք, որոնց պետք է փոխանցեն գյուղատնտեսության վերաբերյալ անհատական տվյալները:

Դրանք օգտագործվելու են միայն վիճակագրական նպատակով և չեն կարող օգտագործվել որպես ապացույց դատարանում կամ դատաքննչական մարմիններում, վստահեցրեց Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը՝ նշելով, որ հաշվառման գործընթացում օրենքը չի թույլատրում ընդգրկել հարկային ծառայողների, էլեկրտրաէներգիայի, ջրի վարձ հավաքող անձանց, այսինքն՝ ֆիսկալ և քվազիֆիսկալ աշխատողներ, նախընտրելի է, որ հաշվարարները մարդահամարին ընդգրկված և փորձ ունեցող աշխատողներ լինեն։

Գյուղատնտեսական համատարած հաշվառումը տնտեսապես զարգացած երկրներում կազմակերպվում է 5 տարին մեկ անգամ, իսկ անցումային փուլում կամ զարգացող երկրներում ՝10 տարին մեկ անգամ: Մեր երկրում խորհրդային  կարգերի փլուզումից հետո առաջին անգամ է անցկացվելու:

Գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու հիմանական նպատակը հանրապետությունում գյուղտնտեսությանն առնչվող յուրաքանչյուր տեղեկատվության իրական պատկերը ստանալն է: Այն գյուղմթերքներ արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց վիճակագրական նպատակով անցկացվող համալիր միջոցառում է, որտեղ արտացոլվելու է ամբողջական տեղեկատվություն գյուղատնտեսական նշանակության հողերի, բազմամյա տնկարքների և մշակաբույսերի մշակովի տարածքների, ոռոգման աղբյուրների ու մեթոդների, բույսերի պաշտպանության, հողի պարարտացման, անասնագլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեոսական նշանակության շինությունների, աշխատուժի վերաբերյալ։

Հայաստանում ազգային վիճակագրական ծառայությունը ամեն տարի իրականացվում է գյուղատնտեսության ապրանքայնության վիճակագրական հետազոտություն: Գյուղատնտեսությունը համարվում է ձեռնարկատիրական գործունեության տեսակ։ Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակով պետք է վերանայել բնակավայրերի փողոցների և տների անվանատախտակների ու համարների առկայությունը:

Հաշվառման ավարտին ընտրանքային ձևով վերազննելու են հաշվարարի կատարած աշխատանքը և ստուգելու փաստերը: Նշեմ, որ գյուղատնտեսական համատարած հաշվատման նախապատրաստման և անցկացման Արմավիրի մարզային հանձնաժողովի նախագահը մարզպետ Աշոտ Ղահրամանյանն է: Այս գործընթացում հանրապետություն զբաղված կլինի 4235 հաշվարար, 821 հրահանգիչ։

Ցուցադրել ավելի
Back to top button