Քաղաքական
ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգված է գերու մահվան հանգամանքներով


«Միացյալ Նահանգները խորապես մտահոգ է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությամբ եւ այն հիմնավորումներով, որ նրա մահն առաջ է եկել ոչ բնական ճանապարհով: Միացյալ Նահանգներն իր խորը ցավակցությունն է հայտնում Պետրոսյանի հարազատներինե,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:
Պետքարտուղարությունը նաեւ Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել իրականացնել միջադեպի խորը եւ թափանցիկ հետաքննություն եւ հանրությանը ներկայացնել արդյունքները: Պետքարտուղարությունը նաեւ կողմերին կոչ է արել հարգել միջազգային հումանիտար օրենսդրությունը եւ Կարմիր խաչին հնարավորություն տալ տեսակցելու հակամարտության արդյունքում գերության մեջ հայտնված քաղաքացիներին: