Միջազգային

Օբամայի կոչից հետո Ֆերգյուսոն են մտցվել նահանգային ոստիկանական ուժեր

Միսուրի նահանգի ոստիկանությունն ստանձնել է Ֆերգյուսոն քաղաքի անվտանգությունը, որտեղ արդեն մի քանի օր է չեն դադարում փողոցային անկարգությունները։ Բողոքի պատճառը երիտասարդ աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի մահն էր, որին շաբաթ օրը գնդակահարել էին Սենտ Լուիսի ոստիկանները։

Նահանգապետ Ջեյն Նիկսոնը հայտարարեց փոփոխությունների մասին, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոստիկանությանը կոչ արեց չօգտագործել ցուցարարների դեմ ավելորդ ուժ։ Նահանգապետի խոսքով՝ բախումները ցուցարարների եւ շրջանի ոստիկանությունը միջեւ Սենտ Լուիսի արվարձանը վերածել են «ռազմական գործողությունների վայրի»։ «Մեզ պետք է կրկին շահել վստահությունը»,- ասել է նա։

Ֆերգյուսոնում նահանգային ոստիկանության գործողությունների ղեկավարումը հանձնարարվել է կապիտան Ռոն Ջոնսոնին, որը նախօրեին միացել է խաղաղ ցույցին եւ զրուցել ցուցարարների հետ։

Ոստիկանության խոսքով՝ սեւամորթ երիտասարդն ստացել էր մի քանի գնդակ ոստիկանության մեքենայում ծագած պայքարի արդյունքում, սակայն վկաները հաստատում են, որ Բրաունը զինված չէր եւ նրան սպանել են, երբ ձեռքերը բարձրացրած է եղել։

Ցուցադրել ավելի
Back to top button