ԿարևորՔաղաքական

Ս. Օհանյան. Սահմանին կրակոցներն աննախադեպ քչացել են

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Իրավիճակը սահմանին հարաբերական խաղաղ է, կրակոցներն աննախադեպ քչացել են, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Մեր կատարած զսպման միջոցառումների եւ լարվածության իջեցման ուղղությամբ կատարված միջոցառումների արդյունքում հիմա հարաբերական հանգիստ է սահմանին։ Այսօր հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր նույնպես չկան, մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք, որ կրակոցներ չլինեն հատկապես Հայաստանի սահմանամերձ գյուղերի վրա, կրակոցները նվազեցրել ենք մինչեւ զրոյի։ Շարունակելու ենք ամեն ինչ անել, որ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչբերն իրենց խաղաղ զգան»,- ասել է նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button