Միջազգային

Ռուսական զրահամեքենաները հայտել են Ուկրաինայի սահմանը, գրում են արեւմտյան ԶԼՄ- ները

Արեւմտյան լրագրողները, որոնք ուղեկցում են Ուկրաինայի համար սահմանված ռուսական մարդասիրական շարասյունը, հայտնում են, թե տեսել են ինչպես են ռուսական զրահամեքենաները հատել ռուս- ուկրաինական սահմանը։

Բրիտանական Daily Telegraph թերթի թղթակից Ռոլանդ Օլիֆանդը Բի Բի Սի- ին հայտնել է, որ արեւամուտից հետո նա տեսել է, թե ինչպես են 23 զրահամեքենա եւ ռուսական այն մեքենաներ հատում սահմանն այնտեղ, որտեղ փշալարերը կտրված էին։ Նրա խոսքով՝ թեեւ սա չի նշանակում ռուսական ներխուժման մասին, սակայն փաստը հաստատում է ուկրաինական իշխանությունների այն հայտարարությունը, որ ահաբեկիչները աջակցություն են ստանում ռուսական կողմից։

Ավելի վաղ բրիտանական մեկ այլ թերթի՝ Guardian- ի թղթակից Շոն Ուոքերը գրել էր Twitter- ի իր էջում, թե ինչպես մոտավորապես 20 զրահամեքենա եւ ռազմական բեռնատարներ մոտեցել են ուկրաինական սահմանին, ապա հատել այն Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանի մոտ։

Ուկրաինական իշխանությունները հայտարարել են, որ տեղեկությունը ճշտում են։

Ցուցադրել ավելի
Back to top button