Միջազգային
ՌԴ ԱԴԾ- ն հերքում է զրահատեխնիկայի՝ Ուկրաինայի սահմանը անցնելու լուրերը


Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հերքել է ռուսական զրահամեքենաների՝ Ուկրաինայի սահմանը հատելու լուրերը՝ հայտարարելով, որ միջադեպի մասին հայտնող լրագրողները հանդիպել են սահմանապահների մոբիլ խմբերի, որոնք պարեկում են Ուկրաինայի հետ սահմանակից շրջանները, հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»։
Ինչպես հաղորդել են ԱԴԾ տարածաշրջանային սահմանապահ վարչությունից, ՌԴ տարածքի պարբերաբար հրաձգությունն եւ ուկրաինացի զինծառայողների կողմից սահմանի զանգվածային անցման դեպքերը հաշվի առնելով՝ ձեռնարկվում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգությունը ապահովելու անհրաժեշտ միջոցառումներ։