Քաղաքական

ՊՆ փոխնախարարը եւ ՀԱՊԿ գլխ. քարտուղարը քննարկել են տապածաշրջանային անվտանգության հարցեր

Հաջորդ տարի Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև ՀԱՊԿ և ԱՊՀ կազմակերպություների շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի և մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցերն են այսօր քննարկվել Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ հանդիպման ժամանակ։

Այցի շրջանակներում վաղը նախատեսվում է նաև Դավիթ Տոնոյանի մասնակցությունը  ՌԴ ԶՈՒ «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Ցուցադրել ավելի
Back to top button