Մշակույթ

Հայաստանում հանդես կգա «Capital Cities»- ի վոկալիստը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Առաջիկա օրերին հայ երաժշտասերները հնարավորություն կունենան ծանոթանալ եւս մեկ սփյուռքահայ երաժիշտի ստեղծագործություններին: Լոս Անջելեսից Հայաստան է այսօր ժամանել «Capital Cities» խմբի վոկալիստ Սեպուհ Սիմոնյանը: Այսօր նա հանդիպեց հայ լրագրողների հետ ներկայացնելով ինչպես սպասվող համերգային ծրագրերը, այնպես էլ Հայաստան գալու անձնական պատճառները։

Ամերիկյան <Capital Cities> երաժշտական խմբի այս հիթ դարձած ստեղծագործությունը շատերին արդեն հայտնի է, բայց ոչ բոլորին է հայտնի, որ խմբի վոկալիստը` տեսահոլովակներում երեւացող երկար մորուքով երիտասարդը մեր հայրենակիցն է` Սեպուհ Սիմոնյանը։

Այսօր Սեպուհը ժամանել է Հայաստան ինչպես անձնական, այնպես էլ գործնական նպատակներով: Գործնականում՝ համերգային երեք ծրագիր կներկայացնի հայ երաժշտասերներին: Այսօր նա DJ set կնվագի UPtown ակումբում, օգոստոսի 17- ին՝ Մեցցո ակումբում, իսկ օգոստոսի 20-ին Գաֆեսճեան համերգասրահում հանդես կգա կենդանի ակուստիկ համերգներով: Սեպուհ Սիմոնյանի այլ երգերից էլ հիթ դարձած ստեղծագործություններ կան:

Ինչ է փորձում քարոզել իր արվեստով ամերիկաբնակ մեր հայրենակիցը, բացատրում է, որ ասելիքը փորձում է փոխանցել նաեւ տեսահոլովակների միջոցով:

Սեպուհն առաջին անգամ է Հայաստանում իբրեւ երաժիշտ: Իսկ մինչ այս նա հայրենիքում է եղել պարզապես մասնավոր այցերով: Վերջին անգամ այստեղ էր 2008-ին: Հայաստանում Սեպուհի ամենասիրած վայրերից է Սյունիքը: «Այդպես եմ ասում ոչ թե որ հայ եմ, այլ` իսկապես»,- ասում է երաժիշտը:

Այս անգամ համերգ ունենար, թե չունենար Հայաստանում, միեւնույնն է գալու էր` զուտ անձնական, ընտանեկան ծրագրերով, ինչը չի թաքցնում իր երկրպագուներից: «Իմ շատ մտերից բարեկամս է Լորի Բաղդասարյանը, որը անունը փոխել է Լորի լա-Արմենի: Ինքը Փարիզում է ապրում եւ շատ տաղանդավոր ֆլոմենկո պարող է եւ պետք է ամուսնանա իսպանացի ֆլոմենկո կիթառ նվագողի հետ»,- ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button