Քաղաքական

Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է

«Խաղաղասիրության գլոբալ 2014- ի ինդեքսում», որը կազմել է Ավստրալիայի տնտեսության եւ խաղաղության ինստիտուտը, Հայաստանն իր հարեւանների համեմատ ամենախաղաղասիրական երկիրն է համարվել։

Մեր հանրապետությունը ինդեքսում գրավում է 97- րդ տեղը, Վրաստանը 111- րդ տեղում է, Ադրբեջանը՝ 123, Իրանը՝ 131, Թուրքիան՝ 138։

Հայաստանն ավելի խաղաղասիրական է, քան ԱՄՆ- ը, որը 104- րդ տեղում։ Եվրասիական միության երկրներից միայն Բելառուսն է Հայաստանից ավելի խաղաղասեր՝ 92- րդ տեղ, Ղազախստանը 102- րդ տեղում է, իսկ Ռուսաստանը վերը նշված երկրներից «ամենակռվարարն է»՝ 152- րդ տեղում։ Ուկրաինան՝ 141- րդ տեղում է։

Ամենախաղաղասեր երկրներն են Իսլանդիան, Դանիան, Ավստրիան եւ Նոր Զելանդիան։

Ըստ վարկանիշը կազմողների՝ աշխարհում միայն 11 երկիր կա, որ չի մասնակցում տարածաշրջանային որեւէ հակամարտության։ Դրանք են Շվեյցարիան, Ճապոնիան, Կատարը, Ուրուգվայը, Մավրիկիան, Չիլին, Բոտստվանան, Կոստա Ռիկան, Վիետնամը, Պանաման եւ Բրազիլիան։

Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Աֆղանստանը եւ արյունահեղ քաղաքացիական պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիան։

 

Ցուցադրել ավելի
Back to top button