Հասարակություն

«Խայտառակ խախտում» Հայրապետյանի փաստաբանը Մոսկվայի դատարանի որոշման մասին

Մոսկվայի քաղաքային դատարանը չի փոխել գործարար, հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանքը։ Ավելի վաղ Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը բավարարել էր քննիչը միջնորդությունը եւ Հայրապետյանի նկատմամբ մինչեւ սեպտեմբերի 15- ը կալանքն ընտրել որպես խափանման միջոց։

Դատական նիստից հետո Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը տեղի ունեցածը բնութագրել է որպես «խայտառակ խախտում»։ «Նա մեղադպվում է հոդվածով, որի համար չի կարելի կալանքի տակ վերցնել, ուստի խայտառակ խախտում է։ Սեկուսարանում նրա գտնվելը կարող եմ բացատրել միայն նրանով, որ գոյություն ունի հզոր պատվեր»,- փաստաբանի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15- ին՝ օդանավակայանում։ Նրան մեղադրում են յուրացման եւ հանցավոր ճանապարտով ստացված դրամական միջոցների լվացման մեջ։

Լեւոն Հայրապետյանի ձերբակալության համար հիմք են դարձել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի ցուցմունքները, որը մի շարք խիստ ծանր հանցագործությունների համար դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Լեւոն Հայրապետյանը իր մեղքը չի ընդունում եւ հերքում է բոլոր մեղադրանքները։ Ուրբաթ օրը քննիչը հայտնել է, որ իր ձեռքի տակ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են Հայրապետյանի մեղքը։

Ցուցադրել ավելի
Back to top button