Միջազգային
Իրաքի գործող նախագահը հրաժարական տվեց


Իրաքի գործող վարչապետ Նուրի ալ Մալիքին հեռուստաուղերձով հայտարարեց իր հրաժարականի մասին։ «Ես արյունահեղության մեջ մեղավոր չեմ, ինձ պետք չէ ոչ մի պաշտոն»,- ասաց Մալիքին՝ ընդգծելով, որ նման որոշում է ընդունել, «որպեսզի հեշտացնի իշխանության փոխանցման հարցը», հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։
Նախկին վարչապետն առանձին ընդգծել է այն փաստը, որ հրաժարվել է ուժի կիրառումից եւ իշխանությունը բռնությամբ գրավելուց։
Իր ելույթում Մալիքին նաեւ աջակցություն է հայտնել կառավարության նորանշանակ ղեկավարին՝ Հեյդար ալ Աբադիին։