Հասարակություն

Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործն ուղարկվել է դատարան

Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործն ուղարկվել է դատարան: Ըստ մեղադրանքի՝ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել է` ՀՀ ՊՆ -ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի `126.936.000 ՀՀ դրամի գույքային վնաս, հայտնում է «Փաստինֆոն»։

Ալբերտ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է պատճառված վնասը՝ պաշտպանության նախարարության կարիքների համար կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 362 390 ՀՀ դրամ:

Գործի շրջանակներում, բացի Ալբերտ Օհանջանյանից, մեղադրանք է առաջադրվել նաև N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին, նույն զորամասի պարենային պահեստարանի պետին, և պարենային բազայի պետին` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով:

Նրանց բոլորի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է  չհեռանալու մասին ստորագրությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button