Քաղաքական

Արդարադատության նախարարը հերքում է Հայկ Հարությունյանի պաշտոնանկության մասին լուրը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հերքել է լուրերը, թե քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանն ազատված է պաշտոնից։ ԶԼՄ- ներում հրապարակումներ կան, որ Հայկ Հարությունյանն աշխատանքի չի գալիս, նրա պարտականությունները կատարում է իր առաջին տեղակալ։ Ռաֆայել Հովհաննիսյանը: ,Եթե ծառայության ղեկավարը ժամանակավորապես բացակայում է, ապա պարտականություններն իրականացում է համապատասխան տեղակալը: Հայկ Հարությունյանն ազատված չէ աշխատաքիցե,- ասել է նախարարը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ ընտրություն էր ,Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում Ռուբիկ Ստեփանյանի նշանակումը՝ հաշվի առնելով, որ նախկինում նա աշխատել է ոստիկանական համակարգում, Հովհաննես Մանուկյանն ասել է. ,Քրեակատարողական համակարգում կա ծառայողների բավականին ստվար զանգված, որոնք ոստիկանական համակարգից են տեղափոխված: Ընդհանրապես՝ հատուկ ծառայությունները` ոստիկանություն, ազգային անվտանգություն, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ, ըստ էության որոշակի առումով հավասարեցված են: Կառավարության որոշմամբ՝ որոշակի պաշտոններ համարժեք պաշտոններն ունեն այլ համակարգերում: Դրա համար Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս, որ համապատասախան տեղաշարժեր լինեն մի հատուկ ծառայությունից մյուսըե:

Ցուցադրել ավելի
Back to top button