Միջազգային
Հաքերները Մեդվեդեւի հրաժարականի մասին գրառում են թողել նրա բլոգում


«Հեռանում եմ։ Ամաչում եմ կառավարության գործունեության համար։ Ներեցեք»,- այսպիսի գրառում է հայտնվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Twitter- ի էջում։
«Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Twitter- ի միկրոբլոգը կոտրվել է, վերջին հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում»,- անմիջապես հաղորդագրություն է տարածել կառավարության մամուլի ծառայությունը։
Բի Բի Սի- ն կարծում է, որ հաքերների համար նման քայլի գաղափար կարող էր լինել էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Բելյակովի՝ սոցցանցում արած այն գրառումը, թե ամաչում է կուտակային կենսաթոշակային միջոցները սառեցնելու կառավարության որոշման համար։ Դրանից հետո փոխնախարարը հեռացվեց պաշտոնից։