Հասարակություն

Եզդիները ցույց են արել ՄԱԿ-ի գրասենյակի եւ կառավարության շենքի մոտ

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներն այսօր բողոքի ցույց են այսօր կազմակերպել՝ ի պաշտպանություն Սանջարի լեռներում իսլամական ահաբեկիչներից ապաստանած իրենց ազգակիցների։

Նրանց ներկայացուցիչներին ընդունել են ՄԱԿ- ի հայաստանյան ներկայացուցչությունում, որտեղ նրանք իրենց բողոքն են հայտնել այս միջազգային կառույցին՝ Իրաքի հյուսիսում եզդիների զանգվածային սպանությունների կապակցությամբ։

ՄԱԿ- ի գրասենյակից նրանք շարժվել են ՀՀ կառավարության շենք։ Այստեղ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ եղել է բախում, ոստիկանությունը փողոց դուրս եկած ցուցարարներին հրել է դեպի մայթ։

Այստեղ ցուցարարներին է միացել նաեւ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button