ԱՄՆ պատժամիջոցների պատճառով «Ռոսնեֆտը» կառավարությունից 44,5 մլրդ դոլար է խնդրում


Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը դիմել է կառավարությանը ֆինանսական օգնության խնդրանքով, գրում է «Վոդոմոստին» հենվելով մի քանի պաշտոնյաների տեղեկությունների վրա։
Նման անհրաժեշտությունը Սեչինը բացատրում է ԱՄՆ կողմից պատժամիջոցներով։ Թերթի տեղեկություններով՝ այս լուրը հաստատվում է նաեւ տնտեսական զարգացման փոխնախարար Օլեգ Ֆոմիչեւին ուղղված օգոստոսի 12- ի նամակով, որը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ։ «Ռոսնեֆտի» ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը։
Ի դեպ՝ «Ռոսնեֆտի» հետ է կապվում «Նաիրիտի» վերագործարկման հնարավորությունը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վերջերս հայտնել էր, որ ռուսական «Ռոսնեֆտը» մոնիթորինգ է անցկացրել հայկական «Նաիրիտ» ընկերությունում’ ուսումնասիրելով հին գործարանի վիճակն ու նոր ձեռնարկության կառուցման հնարավորությունները: