Միջազգային
Ֆրանսիան «մոտակա ժամերին» կսկսի զենքի մատակարարումները քրդերին


Ֆրանիսան «մոտակա ժամերին» կսկսի զենք մատակարարել Իրաքի քրդերին, ասված է նախագահ Ֆրանսուա Օլանդի վարչակազմի այսօր տարածած հայտարարության մեջ։
«Քրդական տարածաշրջանային իշխանությունների պահանջմունքները շուտափույթ բավարարելու պատակով պետության ղեկավարը Բաղդադի համաձայնությամբ որոշել է մոտական ժամերին սկսել զենքի մատակարարումը»,- ասված է հայտարարության մեջ։
ԱՄՆ իր հերթին փորձում է լրացուցիչ օգնություն տրամադրել եզդիներին, որոնք շրջափակված են Իրաքի հյուսիսում՝ լեռներում, հայտնում է Բի Բի Սի- ն։ Ավելի վաղ՝ ԱՄՆ ռմբակոծել էր «Իսլամական պետության» գրոհայինների դիրքեը՝ փորձելով կասեցնել երկրի հյուսիս նրանց առաջխաղացումը։