

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիպ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ձերդ Գերազանցություն,
Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց։
Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում։
Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։